գլխավոր Իրադարձային Բաքվում Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանին մաղթել է «երկարաժամկետ խաղաղություն կնքել Հայաստանի հետ»

Բաքվում Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանին մաղթել է «երկարաժամկետ խաղաղություն կնքել Հայաստանի հետ»

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի անկախության վերականգնման 30-ամյակի կապակցությամբ:

Դիվանագետն անդրադարձել է նաև Երկրորդ արցախյան պատերազմին և կրակի դադարեցման մասին համաձայնագրին:

«Մաղթում եմ, որ Ադրբեջանն ամրապնդի իր գործընկերությունը Եվրոպայի հետ, արագացնի կլիմայի և թվային վերափոխման հարմարվողականությունը, երկարաժամկետ խաղաղություն կնքի Հայաստանի հետ»,-ասված է դեսպանի հայտարարության մեջ: