գլխավոր Իրադարձային Մահացել է «Բայրաքթար» հարվածային անօդաչուների ստեղծողը. Էրդողանի խնամին

Մահացել է «Բայրաքթար» հարվածային անօդաչուների ստեղծողը. Էրդողանի խնամին

Ստամբուլում մահացել է Baykar Makina ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Թուրքիայի հարվածային անօդաչու թռչող սարքերի ծրագրի հիմնադիր Օզդեմիր Բայրաքթարը։ Այս մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։

Օզդեմիրը Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրն է։ Վերջինիս մահվանը անդրադարձել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշողլուն։

«Խորը վշտով տեղեկացանք մեր ավագ եղբոր ՝ տնօրենների խորհրդի նախագահ Օզդեմիր Բայրաքթարի մահվան մասին, ով իր ողջ կյանքի ընթացքում համառորեն պայքարում էր մեր երկիրը տեխնոլոգիաների բարձրագույն լիգա դուրս բերելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Չավուշօղլուն։

Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։
Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք ընկերություններում Օզդեմիր Բայրաքթարը նախկինում աշխատել էր տեխնիկական գծով տնօրեն։

Baykar ընկերության մշակած առաջին անօդաչու թռչող սարքերը Թուրքիայի ԶՈւ սպառազինման կազմում շահագործվել են 2005-2009 թվականներին երկրի հարավարևելյան շրջանում անցկացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:
Վերջին անօդաչուները, որոնց վրա աշխատել է Բայրաքաթարը, եղել են Bayraktar TB2 և AKINCI ԱԹՍ-ները: