գլխավոր Միջազգային Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը

Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը

Մոսկվան նոյեմբերի 1-ից կամ փոքր-ինչ ավելի ուշ կդադարեցնի ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողություններին՝ մենք դադարեցնում ենք մեր մշտական ներկայացուցչության աշխատանքը ՆԱՏՕ-ում, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի»,- ասել է Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Վերջինս ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն տեղեկացվել է դաշինքին առընթեր ռուս դիվանագետներին արտաքսելու համար Մոսկվայի պատասխան քայլերի մասին:

«Եթե ՆԱՏՕ-ի անդամների մոտ ինչ-որ արտակարգ հարցեր առաջանան, ապա նրանք կարող են դիմել Բելգիայում մեր դեսպանին, որն ապահովում է երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի և Բելգիայի Թագավորության միջև:

Դաշինքն ավելի վաղ հետ էր կանչել ռուսական ներկայացուցչության 8 աշխատակցի հավատարմագրերը և կրճատել թույլտվությունների թիվը՝ հասցնելով տասի: