գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ն պատրաստ է ամրապնդել Վրաստանի պաշտպանական ներուժը. Պենտագոնի ղեկավարը Թբիլիսիում է

ԱՄՆ-ն պատրաստ է ամրապնդել Վրաստանի պաշտպանական ներուժը. Պենտագոնի ղեկավարը Թբիլիսիում է

Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որն այս պահին Վրաստանում է։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է Վրաստանին օգնություն ցուցաբերելու, պաշտպանական ներուժի ամրապնդման և եվրատլանտյան ինտեգրացիան առաջ մղելու համար հարցում։ Ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ նախատեսված հանդիպումներին»,- գրել է Օսթինը Twitter-ում։

Այցի շրջանակում Պենտագոնի ղեկավարը բանակցություններ կվարի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնի ղեկավարը Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա կայցելի Սև ծովի անվտանգության վերաբերող հարցեր քննարկելու համար: