գլխավոր Իրադարձային Վանաձորում ամբարձիչ է շրջվել, վարորդի դին մեքենայի տակ է մնացել

Վանաձորում ամբարձիչ է շրջվել, վարորդի դին մեքենայի տակ է մնացել

Վանաձորում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը կողաշրջվել է, վարորդը մնացել է դրա տակ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ հաղորդագրության` ողբերգական դեպքը գրանցվել է այսօր` ժամը 09։20-ի սահմանում, Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության` Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարներն ու «Վառմաշ» ՍՊԸ ճանապարհաշինական կազմակերպության աշխատակիցներն այս պահին փորձում են վերամբարձ կռունկի միջոցով ուղղել ամբարձիչը, որպեսզի կարողանան դուրս բերել վարորդի դին։

Տեղում են նաև ոստիկանության ներկայացուցիչներն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։