գլխավոր Իրադարձային ՌԴ Պերմի երկրամասում աշակերտը հրաձգություն է իրականացրել դպրոցում

ՌԴ Պերմի երկրամասում աշակերտը հրաձգություն է իրականացրել դպրոցում

Ռուսաստանի Պերմի երկրամասի Սարս բնակավայրի դպրոցներից մեկում աշակերտը հրաձգություն է իրականացրել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, աշակերտը դպրոց է եկել հրազենով:

Նա հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին: Դեպքի պահին տարածքում է եղել միայն պահակը: Նա չի տուժել:

Դպրոցականին ձերբակալել են: Նրա գործողությունների շարժառիթները պարզվում են: Հաղորդվում է, որ կրակ բացած աշակերտին վնասազերծել է տնօրենը՝ համոզելով նրան տալ իր զենքը: