գլխավոր Իրադարձային ICE սակարանում Brent նավթի արժեքը գերազանցել Է 86 դոլարը` մեկ բարելի համար

ICE սակարանում Brent նավթի արժեքը գերազանցել Է 86 դոլարը` մեկ բարելի համար

Լոնդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի՝ 2021 թվականի դեկտեմբերի մատակարարման ապառնագրի արժեքը հասել է մեկ բարելի համար 86 դոլարի, վկայում են Երեւանի ժամանակով ժամը 7:00-ին առևտրական հարթակի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երևանի ժամանակով 8:22-ին Brent մակնիշի նավթի արժեքը դանդաղեցրել է աճը մեկ բարելի համար մինչև 85,77 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: