գլխավոր Facebook Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է (լուսանկար)․ Համբարյան

Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է (լուսանկար)․ Համբարյան

Երեք օր առաջ լրագրողները ԱԺ նախագահ Ալենին հարցրեցին եղբոր կողմից ղեկավարվող ասֆալտի գործարարից, որը պետությունից երկու խոշոր պատվեր է ստացել՝ ընդհանուրը 655 միլիոն դրամի գումարի չափով և թե ինչպես է հաղթել այդ տենդերները… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ալենն էլ ասել է, որ իր եղբայրն ընդամենն այդ ընկերության տնօրենն է և ընդհանրապես ինքը «դեղին մամուլի հարցերին չի պատասխանում… Էդ մարդիկ, ովքեր գրում են, իրենք ուղղակի զբաղված են Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով որևէ հոդված ստեղծելով»…

«Ազատություն»-ը որոշել էր հետաքննել այդ լուրը և պարզել էր, որ Ալենի եղբոր կողմից ղեկավարվող ասֆալտի գործարանի սեփականատերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի է…

Ալե՛ն, քո տնօրեն եղբայրը գոնե ճանաչու՞մ է 140 միլիոն դրամից ավելի կանոնադրական կապիտալ ունեցող իր ղեկավարած ընկերության 65-ամյա, առողջական խնդիրներ ունեցող Սիրուշ Դավթյանին, ով իր հարազատ գյուղում ապրում է միայնակ ու շատ հասարակ տան մեջ…

Ի դեպ, տիկին Դավթյանի եղբոր պարզաբանումներից կարելի է հասկանալ, որ նրանք տեղյակ էլ չեն, որ տիկինն այդքան հարուստ է…

Հարց ԱԺ նախագահին… Ալե՛ն, ըստ քեզ “Ազատություն”-ը դեղին մամուլ է…»,- գրել է Համբարյանը։