գլխավոր Աշխարհ Չինաստանում տղամարդը հրկիզել է նախկին կնոջը՝ TikTok-ում հեռարձակման ժամանակ

Չինաստանում տղամարդը հրկիզել է նախկին կնոջը՝ TikTok-ում հեռարձակման ժամանակ

Չինաստանում տղամարդը կերոսինով այրել է իր նախկին կնոջը՝ TikTok-ում հեռարձակման ժամանակ: 

Ինչպես գրում է Mash-ը տղամարդը ցուցաբերած դաժանության համար դատապարտվել է մահապատժի:
 

30-ամյա տիբեթուհի Լհամոն բաժանորդներին ցույց էր տալիս, թե ինչպես է հավաքում լեռնային խոտաբույսեր, եփում և պարում:
Վերջինիս նախկին ամուսինը ՝ Թենգ Լյուն, ծեծում էր Լհամոյին, իսկ երբ կինը հեռանում էր, տղամարդը հետապնդում էր նրան և խնդրում վերադառնալ:


Նշվում է, որ մերժումը վրդովվեցրել է Լյուին: Նա եկել է կնոջ տուն, տիկտոկյան հեռարձակման ժամանակ կերոսինը լցրել վրան և հրկիզել: 

Լհամոյի հաշիվն այժմ վարում է նրա քույրը, որտեղ նա կիսվում է ընտանեկան նորություններով և խոսում Չինաստանում կանանց իրավունքների մասին: