գլխավոր Միջազգային Զգուշացեք սատանայի՝ թանկ նստող թակարդներից․ Իրանի ԱԱԾ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

Զգուշացեք սատանայի՝ թանկ նստող թակարդներից․ Իրանի ԱԱԾ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին անհիմն հայտարարությունների, Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տվել զգուշանալ «սատանայի՝ թանկ նստող թակարդներից»:

Շամհանին Twitter-ում գրել է. «Հարեւանների սկզբունքների եւ պահանջների անտեսումը եւ կեղծ ու ապակառուցողական հայտարարությունները՝ բարության եւ խոհեմության նշան չեն։ Միջազգային հանրության կողմից թմրամիջոցների դեմ պայքարի հերոս ճանաչված երկրի հասցեին մեղադրանքն այլ ազդեցություն չունի, քան խոսողի խոսքերի հերքումը: «Զգուշացեք սատանայի՝ թանկ նստող թակարդներից»:

Ադրբեջանի նախագահը Հայաստանին և Իրանին այսօր մեղադրել է ապօրինի թմրաշրջանառության մեջ՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների գագաթնաժողովում։