գլխավոր Շոուբիզնես Ադելի՝ վերջին 5 տարում առաջին սինգլը գլխավորել է iTunes-ն ու YouTube-ում 25...

Ադելի՝ վերջին 5 տարում առաջին սինգլը գլխավորել է iTunes-ն ու YouTube-ում 25 մլն դիտում հավաքել

Բրիտանացի երգչուհի Ադելը հինգ տարվա դադարից հետո թողարկել է իր առաջին երգը, որն արդեն գլխավորել է iTunes-ի շքերթները, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Easy On Me սինգլը տասնհինգ ժամում ավելի քան 25 մլն դիտում է հավաքել YouTube-ում:

Երգչուհու խոսքով՝ սինգլը, և առհասարակ նոր ալբոմը,  իր ամուսնալուծության մասին է:

Ադելի վերջին երգը թողարկվել էր 2016-ին և կոչվում էր Water Under The Bridge: Երգչուհու նոր ալբոմը կթողարկվի ամսի 19-ին: