գլխավոր Աշխարհ Հնդկաստանում ուրիշի հետ ամուսնանալ ցանկացող տղամարդը թունավոր օձ է վարձակալել, որպեսզի սպանի...

Հնդկաստանում ուրիշի հետ ամուսնանալ ցանկացող տղամարդը թունավոր օձ է վարձակալել, որպեսզի սպանի կնոջը

Հնդկաստանում տղամարդը մեղավոր է ճանաչվել կոբրայի միջոցով կնոջը միտումնավոր սպանելու համար, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ  նա սողունին վարձակալել է, որպեսզի այն խայթի կնոջը, ինչից հետո կատարվածը կունենար ոչ թե միտումնավոր սպանության, այլ դժբախտ պատահարի տեսք:

Պատճառն այն է, որ տղամարդը ցանկացել է ազատվել կնոջից, տիրանալ նրա ոսկեղենին ու մեկ այլ կնոջ հետ ամուսնանալ:

Դեպքը տեղի է ունեցել Կերալա նահանգում՝ 2020-ի մայիսին: Քննիչներին մեկ տարի է պահանջվել տղամարդու դեմ բավարար ապացույցներ հավաքելու համար: Շատ հնարավոր է, որ նրան պատասխանատվության չենթարկեին, եթե չլինեին զոհի ծնողները, որոնք կասկածներ են ունեցել փեսայի վերաբերյալ:

Արդյունքում պարզվել է, որ Պ. Սուրաջը վարժեցնողներից մեկից կոբրա է վարձակալել: Սկզբում՝ օձի առաջին խայթոցի ժամանակ, կինը չի մահացել: Առաջին խայթոցից ապաքինվելու ժամանակ սողունը նրան նորից է խայթել: Սա արդեն ճակատագրական է եղել:

Արդյունքում պարզվել է, որ Սուրաջն ամիսներ շարունակ համացանցում որոնումներ է արել օձեր վարժեցնողների, օձերի խայթոցների, օձերի հետ վարվելու անվտանգության կանոնների վերաբերյալ: Նաև պարզվել է, որ երկրորդ խայթոցից առաջ նա քնաբեր է տվել կնոջը, ապա օձին ազատ է արձակել, որպեսզի այն խայթի քնած կնոջը:

Հաջորդ առավոտյան նա ձևացրել է, թե իբր շոկի է մատնվել՝ հայտնաբերելով կնոջ դին: Սակայն դա չի համոզել աղջկա ծնողներին, որոնց խոսքով՝ Սուրաջն ու իր ծնողներն ամիսներ շարունակ վիրավորել են աղջկան օժիտի համար՝ չնայած, որ ստացել են 6629 դոլարի ոսկեղեն:

Հետաքննության ընթացքում Հատուկ քննչական խումբը պարզել է, որ Սուրաջը պլանավորում էր ամուսնանալ մեկ այլ կնոջ հետ և փորձում էր ստանալ նրա ոսկեղենը: