գլխավոր Միջազգային Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարը կայցելի Ռուսաստան

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարը կայցելի Ռուսաստան

Մոսկվայում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադամը հայտնել է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով IRNA-ն:

«Բաքերիի գլխավորած բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան՝պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով»,- հայտնել է նա IRNA գործակալությանը:

Նրա խոսքով՝ գլխավոր շտաբի պետը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Մոսկվայում Իրանի դեսպանատունն էլ իր հերթին հայտնել է, որ այցը նախատեսված է հաջորդ շաբաթ: