գլխավոր Միջազգային Մոսկովյան կոնգրեսի ժամանակ Լավրովին նվիրել են թավշյա խալաթ՝ ոսկյա ասեղնագործությամբ

Մոսկովյան կոնգրեսի ժամանակ Լավրովին նվիրել են թավշյա խալաթ՝ ոսկյա ասեղնագործությամբ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ռուս հայրենակիցների համաշխարհային կոնգրեսին նվիրել են սև թավշյա խալաթ՝ ոսկյա ասեղնագործությամբ, գրում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ միջոցառման մասնակիցներից մեկը, որը ժամանել էր Իսրայելից, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին նվիրել է ազգային տարազ՝ Լավրովին անվանելով «հայրենակիցների մարշալ»:

«Եվ Ձեզ, ով այդքան բան է անում աշխարհում համագործակցության և խաղաղության համար, որպես հայրենակիցների մարշալ` նվեր », – ասել է տղամարդը՝ հանձնելով նվերը: