գլխավոր Միջազգային Մեծ Բրիտանիայում պատգամավորին դանակահարել են եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ. նա մահացել...

Մեծ Բրիտանիայում պատգամավորին դանակահարել են եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ. նա մահացել է

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Էմսը մահացել է դանակահարվելուց հետո:

Ինչպես գրում է The Guardian-ը, դեպքը տեղի է ունեցել Անգլիայի հարավում՝ մեթոդիստական եկեղեցում ընտրողների հետ հանդիպելու ժամանակ: Այս մասին ուրբաթ հայտնել է Էսեքս շրջանի ոստիկանությունը:

«Ցավոք, տղամարդը մահացել է», – ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ:

Ոստիկանության ծառայողները պարզաբանել են, որ պատգամավորի վրա հարձակման համար կասկածվողը՝ 25-ամյա երիտասարդը, արդեն ձերբակալված է:

Ուրբաթ ավելի վաղ Էմսի քարտուղարությունը հաստատել էր 69-ամյա պատգամավորի վրա հարձակումը: Դեյվիդ Էմսը Բրիտանիայի խորհրդարանի անդամ էր 1983 թվականից: