գլխավոր Միջազգային Բանակը թույլ չի տա երկրում իրավիճակի ապակայունացման փորձեր. Լիբանանի ՊՆ

Բանակը թույլ չի տա երկրում իրավիճակի ապակայունացման փորձեր. Լիբանանի ՊՆ

Լիբանանյան բանակը թույլ չի տա երկրում իրավիճակի ապակայունացման փորձեր: Այս մասին հայտարարել է Լիբանանի պաշտպանության նախարար Մուրիս Սլիմը`մեկնաբանելով Բեյրութում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, որտեղ գնդակոծության են ենթարկվել խաղաղ ցույցի մասնակիցները:

Պաշտպանության նախարարին ուրբաթ ընդունել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, գրում է Morning Express-ը:

Բաաբդա պալատում կայացած հանդիպման ժամանակ ընդգծվել է երկրում յոթ խաղաղ բնակիչների մահվանը ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Բեյրութում կրակոցներ են հնչել շիա կուսակցությունների բողոքի ակցիայի ժամանակ: Ակցիայի մասնակիցները դժգոհել են 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքից: Ականատեսների վկայությամբ՝ անկարգությունները հրահրել են անհայտ դիպուկահարները, որոնք կրակ են բացել տանիքներից: Արդյունքում առնվազն վեց մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել: Լիբանանի բանակը զրահապատ մեքենաներ է մտցրել քաղաք և սպառնացել կրակ բացել ՝ զենքով փողոց դուրս եկած յուրաքանչյուր մարդու ուղղությամբ: