գլխավոր Իրադարձային Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված, վերաքննիչ բողոքը մերժվեց

Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված, վերաքննիչ բողոքը մերժվեց

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժեց Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կքննարկվի վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Կալանավորման որոշման հրապարակումից հետո Դավիթ Տոնոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ և այս պահին գտնվում է։ Դատարանի որոշման դեմ պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Պաշտպանների ներկայացրած բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն, քննել և մերժել այն։

Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշմանը դեռևս չի ծանոթացել, սակայն նկատի ունենալով պաշտպանության կողմի բողոքի հիմնավորվածությանը, փաստարկներին, գտնում է, որ դատարանի որոշումը չի կարող լինել հիմնավորված և օրինական։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում