գլխավոր Աշխարհ «Իմ լավագույն ռակուրսը». CNBC-ի լրագրողն ուշագրավ լուսանկարներ է հրապարակել Պուտինի հետ հանդիպումից

«Իմ լավագույն ռակուրսը». CNBC-ի լրագրողն ուշագրավ լուսանկարներ է հրապարակել Պուտինի հետ հանդիպումից

Ամերիկյան CNBC հեռուստաալիքի լրագրող Հեդլի Գեմբլը Instagram-ում  լուսանկարներ է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դրանք արվել են Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա համաժողովի շրջանակում:

Գեմբլը համաժողովի մոդերատոր էր:

Լուսանկարներից մեկում Գեմբլը ձեռքին պահել է «Կոմերսանտ» թերթի տպագիր տարբերակը: Առաջին էջում թերթը տեղադրել է մի լուսանկար, որը ցույց է տալիս լրագրողի՝ մեկը մյուիսն գցած սլացիկ ոտքերը. քիչ այն կողմ նստած է Ռուսաստանի նախագահը:

«Իմ լավագույն ռակուրսը»,-լուսանկարը մակագրել է լրագրողը: