գլխավոր Իրադարձային Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԱՊՀ-ն չօգտագործել որպես «հարցերի պարզաբանման»...

Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԱՊՀ-ն չօգտագործել որպես «հարցերի պարզաբանման» հարթակ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԱՊՀ-ն չօգտագործել որպես «հարցերի պարզաբանման» հարթակ: Այդ մասին նա հայտարարել է ԱՊՀ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանազատումը սկսելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին: Նա ընդգծել է, որ ԱՊՀ գագաթնաժողովի հարթակը հարմար տեղ չի համարում Ադրբեջանի հետ Հայաստանի համատեղ պատմության շուրջ հարցերի պարզաբանման համար: Նման քաղաքական դիմակայություն է տեղի ունենում Հաագայի միջազգային դատարանում, պարզաբանել է Փաշինյանը:

«Շնորհակալություն, Դուք լիովին իրավացի եք: ԱՊՀ-ն առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանման հարթակ չէ: Մենք նման լիազորություններ, գործառույթներ չունենք », – ասել է Լուկաշենկոն: