գլխավոր Facebook Հայաստանում երկու պարտություն անտեր է մնացել․ Ստեփան Դանիելյան

Հայաստանում երկու պարտություն անտեր է մնացել․ Ստեփան Դանիելյան

Երկու պարտություն անտեր է մնացել: Արցախում կրած պարտության համար իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում, իսկ ընտրություններում կրած պարտության համար արդեն ընդդիմության թևերն են միմյանց մեղադրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփան Դանիելյանը։

«Սա է Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական դիսկուրսը, իսկ Հայաստանի ապագայի խնդիրները դուրս են մնացել քաղաքական քննարկումներից:

Այսպիսով, կարող ենք չհետևել ներքաղաքական պայքարին, այսինքն մի բանի, ինչը գոյություն չունի, անիմաստ զբաղմունք է»: