գլխավոր COVID-19 Կորոնավիրուսը կարող է հանգեցնել տեսողության օրգանների լուրջ բարդությունների

Կորոնավիրուսը կարող է հանգեցնել տեսողության օրգանների լուրջ բարդությունների

Գերմանացի գիտնականների խումբը պարզել է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է ներթափանցել տեսողության օրգաններ, ինչպես նաեւ վարակել աչքի ցանցաթաղանթի ֆոտոռեցեպտորները եւ նյարդային բջիջները: Այս մասին են վկայում bioRxiv էլեկտրոնային գրադարանում հոդվածում հրապարակված հետազոտության արդյունքները, որն իրականացրել են Մաքս Պլանկի ինստիտուտի մասնագետները։

Նշվում է, որ գիտնականներն աչքի ցանցաթաղանթի բջիջները ենթարկել են SARS-CoV-2-ի ազդեցությանը։ Արդյունքում պարզվել է, որ կորոնավիրուսն իսկապես վարակում է բջջային կառուցվածքը, իսկ իմունոֆլուորեսցենցիան գրանցել է աչքի ցանցաթաղանթի բջիջներում SARS-CoV-2 խանտավիրուսի սպիտակուցների ներկայությունը: 

Արդյունքները ցույց են տվել, որ ցանցաթաղանթի ֆոտոընկալիչների եւ ցանցաթաղանթի նյարդային բջիջներում վիրուսային գոտիներ են պարունակվում, ինչը ցույց է տալիս կորոնավիրուսի բազմացման վայրը, կարծում են հեղինակները: Բացի այդ, փորձագետներն ընդգծում են, որ հենց դա կարող է լինել այն պատճառներից մեկը, որով կորոնավիրուսային վարակով հիվանդացած որոշ մարդիկ բողոքում են տեսողության հետ կապված խնդիրներից:

Դրա հետ մեկտեղ գիտնականները պարզել են, որ հակամարմինները, որոնք արգելափակում են անգիոտենզինծող ֆերմենտ 2 (ACE 2) թաղանթային սպիտակուցը, նվազեցնում են ցանցաթաղանթի բջիջների վարակումը: Այսպիսով, տեսողության բարդությունների բուժման համար հատուկ դեղեր չեն պահանջվում, այլ հարմար են նույն հակավիրուսային դեղամիջոցները կամ պատվաստանյութերը, որոնք ուղղված են ACE2 ֆերմենտի արգելափակմանը: