գլխավոր Շոուբիզնես Լեգի Գագան «100 դոլարանոց» թղթադրամներից կազմված բոա է կրել

Լեգի Գագան «100 դոլարանոց» թղթադրամներից կազմված բոա է կրել

Երգչուհի Լեդի Գագան իր ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ լուսանկար, որը բազմաթիվ քննարկումների առիթ է տվել հետևորդների շրջանում:

Լուսանկարում նա կրում է կեղծ հարյուր դոլարանոց թղթադրամներից կազմված բոա, ձեռքում բռնել է վառ վարդագույն Hermès Kelly պայուսակ: Երգչուհին կրում է 1300 դոլար արժողությամբ Magda Butrym զգեստ:Լուսանկարն արվել է մասնավոր ինքնաթիռում՝ Լաս Վեգաս թռնելու ճանապարհին:

Նշվում է, որ աստղի հետևորդներն ակտիվորեն քննարկել են «թանկարժեք» բոան: