գլխավոր Քաղաքականություն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտնում է Minval.az-ը։

«Չնայած բոլոր դժվարություններին, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ՝ ինքնիշխանության, պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Բայրամովը նաև հայտարարել է՝ Ադրբեջանը կոչ է անում այս սկզբունքներին համապատասխան սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

Վերջինս նաև վստահություն է հայտնել, թե հաղորդակցության բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին և կամրապնդի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում: