գլխավոր Իրադարձային Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը գերազանցել է 1 միլիոն եվրոն

Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը գերազանցել է 1 միլիոն եվրոն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իսպանական «Կադիս»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Transfermarket-ի թարմացված ցուցակում Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերն այժմ գնահատվում է 1,2 միլիոն եվրո: Վերջին թարմացումից առաջ Հարոյանի տրանսֆերն արժեր 900 հազար եվրո: Այն աճել է 300 հազար եվրոյով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի իսպանական «Կադիս» տեղափոխվեց 2021 թվականին հուլիսի 1-ին` ղազախական «Աստանա»-ից: