գլխավոր Իրադարձային Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կկայանա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Եվրոպայի 2022 թվականի բռնցքամարտի առաջնությունը կընդունենք Երևանում: Նման մեծամասշտաբ իրադարձություն մեր երկրում չի եղել անգամ խորհրդային Հայաստանի ժամանակներում: ՀՀ կառավարությունն էլ հանձն է առել համակողմանի աջակցել մրցման անցկացմանը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով` Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար մեծ աշխատանք է կատարվել:

«Բավական մեծ աշխատանք է կատարվել ֆեդերացիայի և ԿԳՄՍ-ի կողմից, որ այս ամենն իրականություն դառնա: Այդ իսկ պատճառով Հայաստան հրավիրեցինք ԱԻԲԱ-ի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին, ով եկավ և անձամբ ծանոթացավ մեր ենթակառուցվածքներին»,-ասել է Հովսեփյանը:

Եվրոպայի առաջնության կկայանա 2022 թվականի մայիսի 21-31-ը: Նախնական տվյալների համաձայն Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մոտ 40-42 երկրի հավաքականներ: