գլխավոր Facebook ՀՀ Սյունիքի մարզում Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվում են մեծածավալ ներդրումներ․ Ղազարյան

ՀՀ Սյունիքի մարզում Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվում են մեծածավալ ներդրումներ․ Ղազարյան

Սա Սյունիքի ապագան չէ, սա արդեն ներկան է, որը ապագա կարող էր լինել 2021 թվականի հունիսի 20-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«ՀՀ Սյունիքի մարզում կառավարության կողմից իրականացվում են մեծածավալ ներդրումներ։ Մասնավորապես, ավարտին է հասնում նոր մաքսատան և բենզալցակայանի կառուցման աշխատանքները։

Պարզապես, այդ ներդրումներն իրականացվում են ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կառավարության կողմից։ Սա Սյունիքի ապագան չէ, սա արդեն ներկան է, որը ապագա կարող էր լինել 2021 թվականի հունիսի 20-ին։

Իսկ թե ինչ է սպասվում Սյունիքին մասնավորապես և մեր երկիրն ընդհանարապես, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, իսկ նրա վասալներն իշխանության գան Սյունիքի համայնքներում, գիտակից մարդիկ շատ լավ են պատկերացնում, որոնց անգիտակիցները, ցավոք, չեն ուզում լսել, բայց դրանից իրականությունը չի փոխվում»,- գրել է Ղազարյանը։