գլխավոր Միջազգային Իրանի ԱԳՆ-ն հերքել Է Ադրբեջանում ձերբակալված բեռնատարների երկու վարորդների ազատ արձակման մասին...

Իրանի ԱԳՆ-ն հերքել Է Ադրբեջանում ձերբակալված բեռնատարների երկու վարորդների ազատ արձակման մասին լուրը

Իրանի ԱԳՆ-ն հերքել է՝ Ադրբեջանում ձերբակալված բեռնատարների երկու վարորդների ազատ արձակման մասին լուրը, խոսքը իրանցի երկու կալանավորների մասին է:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Իրանի պետական հեռուստատեսության IRINN հեռուստաալիքի հետ զրույցում ասել է․

Խորհրդակցություններից հետո երկու իրանցի բանտարկյալներն Ադրբեջանից կտեղափոխվեն Իրան՝ պատժի կրումը շարունակելու համար:

Այս երկու կալանավորները կապ չունեն ձերբակալված վարորդների հետ, սակայն երկու վարորդների ազատ արձակման վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են։

Ադրբեջանի պետական մաքսատունը նույնպես հերքել է ձերբակալված իրանցի վարորդներին վերադարձնելու մասին տեղեկատվությունը։