գլխավոր Քաղաքականություն Պուտինը Աֆղանստանի տարածքից սպառնալիքների չեզոքացումը համարել Է ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների խնդիրներից մեկը

Պուտինը Աֆղանստանի տարածքից սպառնալիքների չեզոքացումը համարել Է ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների խնդիրներից մեկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆղանստանի տարածքից պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը համարում է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների խնդիրներից մեկը:

«ԱՊՀ – ի անվտանգության ապահովման համար հատուկ նշանակություն ունի Աֆղանստանի տարածքից պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը», – ասել է պետության ղեկավարը այդ ծառայությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը: «Մենք բոլորս լավ հասկանում ենք, թե ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ իրադարձությունները Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում եւ այլ տարածաշրջաններում», – նշել Է Պուտինը: