գլխավոր Իրադարձային ՌԴ–ում գտնվող Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունենալու օտարերկրյա գործընկերների հետ

ՌԴ–ում գտնվող Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունենալու օտարերկրյա գործընկերների հետ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունենալու։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։

«Համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ եմ ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ»,– նշել է Պապիկյանը։

Համաժողովն էներգետիկ ոլորտի տարբեր ուղղությունների միասնական հարթակ է, որտեղ քննարկվում են տնտեսության էներգետիկ ճյուղի զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համաշխարհային զարգացումները և ներկայիս մարտահրավերները։

Պապիկյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով է մասնակցում համաժողովին, որի գլխավոր նիստին ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։