գլխավոր Միջազգային Պուտինը հայտնել է, որ Բայդենի հետ «բավականին աշխատանքային, կայուն հարաբերություններ» ունի

Պուտինը հայտնել է, որ Բայդենի հետ «բավականին աշխատանքային, կայուն հարաբերություններ» ունի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ բավականին կայուն աշխատանքային հարաբերություններ է հաստատել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ամերիկացի առաջնորդն իր հետ զրույցներում անդրադարձել է նավթի գների իրավիճակին և ՕՊԵԿ+ գործարքին, պետության ղեկավարը բացատրել է. «Ոչ, մենք այդ հարցերը նրա հետ չենք քննարկել»:

«Բայց մենք կապի մեջ ենք վարչակազմի հետ: Եվ ընդհանրապես, բավականին աշխատանքային, իմ կարծիքով, կայուն հարաբերություններ ունեմ նախագահ Բայդենի հետ», – ասել է Պուտինը:

Ռուսաստանը կաշխատի ամերիկացիների կողմից ընտրված ԱՄՆ ցանկացած նախագահի հետ և ոչ մի գնահատական չի տալիս, ասել է Պուտինը՝ ի պատասխան Թրամփի վերաբերյալ հարցին:

Նա նաև հավելել է,Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները կկարողանան աստիճանաբար վերականգնել հարաբերությունները, երբ Վաշինգտոնում գերիշխի առճակատման անիմաստության գիտակցումը: