գլխավոր Իրադարձային Համացանցում է հայտնվել Սոբչակի ներկայությամբ տեղի ունեցած մահացու վթարի տեսանյութը

Համացանցում է հայտնվել Սոբչակի ներկայությամբ տեղի ունեցած մահացու վթարի տեսանյութը

RT հեռուստաալիքը Telegram-ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է Քսենյա Սոբչակի ներկայությամբ տեղի ունեցած մահացու ավտովթարի պահը:

Տեսախցիկն արձանագրել է, որ «Mercedes»-ի վարորդը վազանց է կատարել` խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին ։ «Volkswagen»-ի ուղևորուհին տեղում մահացել է, ևս երկու հոգու հոսպիտալացրել են:

Ըստ լրատվամիջոցների՝ մահացել է 35-ամյա Ելենա Տարասովան, իսկ 30-ամյա Օքսանա Սադովնիկն ու 28-ամյա Ռոբերտ Դեդյանը հիվանդանոց են տեղափոխվել։