գլխավոր Տնտեսություն ԵՄ-ում գազամբարների կարողությունը ծածկում է տարեկան սպառման միայն 20%-ը

ԵՄ-ում գազամբարների կարողությունը ծածկում է տարեկան սպառման միայն 20%-ը


ԵՄ-ի տնօրինության տակ գտնվող գազամբարների կարողությունը թույլ է տալիս ծածկել գազի տարեկան սպառման միայն 20 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը:

«Եվրոպական գազամբարների կարողությունը ծածկում է մեր տարեկան սպառման միայն 20 տոկոսը»,-ասել է նա՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Եվրամիությունում բոլորը չէ, որ ունեն այդ գազամբարներից օգտվելու հնարավորություն: Եվրահանձնակատարը հավելել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը պլանավորում է նոր կանոններ սահմանել, որոնք կդյուրացնեն երկրների՝ ԵՄ-ի գազամբարների կարողությունից օգտվելու հնարավորությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: