գլխավոր Աշխարհ ԶԼՄ-ները պարզել են Կիմ Չեն Ընի անհետացումների պատճառը

ԶԼՄ-ները պարզել են Կիմ Չեն Ընի անհետացումների պատճառը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մի քանի ամիսը մեկ խորհրդավոր կերպով անհետանում է տեսադաշտից՝ հանրության շրջանում տարատեսակ ասեկոսեների առիթ տալով:

Ինչպես հաղորդում է The Times պարբերականը, լրագրողների շրջանում տարածվող կարծիքի համաձայն՝ այդ ընթացքում հյուսիսկորեացի առաջնորդը զբաղվում է իր հոբիով՝ արդյունաբերական դիզայնով:

Բրիտանական պարբերականի լրագրողների տվյալներով՝ Կիմ Չեն Ընը սկսել է շշերի, բեռնանավերի, ավտոբուսների, ընկերությունների տարբերանշանների և դպրոցական համազգեստի դիզայն մշակել:

Որպես ապացույց լրագրողները հղում են արել ԿԺԴՀ ղեկավարի նոր լուսանկարներին, որոնցում վերջինս պատկերված է Փհենյանում անցկացվող արդյունաբերական դիզայնի ցուցահանդեսի ժամաանկ՝ ձեռքում պահած նոթատետրով: