գլխավոր Գլխավոր Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ տարածքից ձերբակալած իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ տարածքից ձերբակալած իրանցի վարորդներին

Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակել իրանցի վարորդներին, ովքեր ձերբակալվել էին շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական ուժայինների կողմից՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորիս-Կապան ճանապարհին:

Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույցից մեկ օր անց Բաքուն ազատ է արձակել իրանցի վարորդներին:

«Անցյալ գիշեր կայացած հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին ասել էր, որ չպետք է խաթարվեն բարեկամական հարաբերությունները Թեհրանի և Բաքվի միջև»,- նշում է գործակալությունը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։