գլխավոր Քաղաքականություն Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Արցախի պաշտպանության ցույցին

Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Արցախի պաշտպանության ցույցին

BRUSSELS, BELGIUM - JUNE 28: President of France, Francois Hollande attends a European Council Meeting at the Council of the European Union on June 28, 2016 in Brussels, Belgium. British Prime Minister David Cameron will hold talks with other EU leaders in what will likely be his final scheduled meeting with the full European Council before he stands down as Prime Minister. The meetings come at a time of economic and political uncertainty following the referendum result last week which saw the UK vote to leave the European Union. (Photo by Dan Kitwood/Getty Images)

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին և նույնիսկ ամբողջ աշխարհին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ի պաշպանություն Արցախի Ալֆորվիլում կազմակերպված ակցիայի ժամանակ ասել է Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Տարիներ շարունակ շփման գծում եղել են դեպքեր, որոնք բազմաթիվ մահերի պատճառ են հանդիսացել: Բայց այսօր շփման գծի կոնֆլիկտի առջև չենք, այլ ավելի լուրջ իրադարձության` մենք պատերազմի առջև ենք: Այո, իրական պատերազմի, որը սկսվել է Ադրբեջանի կողմից, բայց կարող է շարունակվել Թուրքիայի օժանդակությամբ: Թուրքիան, որը զենք-զինամթերքից բացի, Ադրբեջան է ուղարկում նաև սիրիացի և լիբիացի վարձկաններին: Այսօր իրավիճակը ավելի է սրվել, թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը: Սա միայն էսկալացիա չէ, սա ամբողջ Կովկասի ապակայունացում է»,- ընդգծել է Օլանդը:

Ֆրանսիայի 24-րդ նախագահի խոսքով` իր երկիրն ունի հատուկ պատասխանատվություն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և պետք է շարունակի այն կրել: «Եվրոպական խորհուրդը պետք է բանաձև ընդունի և պարտադրի կողմերին հրադադար հաստատել, բայց նաև միջոցներ պետք է ձեռնարկվեն Թուրքիայի վերաբերյալ, որովհետև Թուրքիայի ամբողջ ռազմավարությունն է պատճառը, որ այսօր իրավիճակը այդպիսին է»,- նշել է Օլանդը:

Նրա համար անհասկանալի է, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն թույլ տալ իր անդամ երկրին Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ ոտնձգություններ, Սիրիայում տարածքներ գրավել և հարձակվել քրդերի վրա, ինչպես է ՆԱՏՕ-ն հանդուրժում, որ Թուրքիան մտնի Կովկաս և հրահրի ռազմական գործողություններ: «Կարճ ասած՝ այսօր նա Հայաստանում է, Ղարաբաղում, բայց վաղը կարող է լինել Բալկաններում, եթե ոչինչ չանենք: Ինչպես կարող ենք թույլ տալ Թուրքիային մնալ ՆԱՏՕ-ի կազմում, մի դաշինքի, որը հիմնված է ազատության և ժողովրդավարության սկզբունքի վրա: Այսօր եկել է պատասխանատվության ժամանակը և այն եկել է Եվրոպա և ոչ մի շանտաժ չի կարող գործի դրվել Եվրոպայում»,- եզրափակել է Օլանդը:

Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասն ամբողջ ակցիան ուղիղ հեռարձակում էր «Ֆեյսբուք»-ի իր էջում: