գլխավոր Գլխավոր Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (ուղիղ)

Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (ուղիղ)

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ենթադրում է առանձնազրույց և աշխատանքային ճաշ:

«Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում օրվա երկրորդ կեսը նվիրված է ռուս-հայկական հարաբերություններին: Կլինի զրույց, այնուհետև աշխատանքային ճաշ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: