գլխավոր Սպորտ Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է․ J խմբի մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո

Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է․ J խմբի մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Բուխարեստում նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն: Գերմանիայի հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց Հյուսային Մակեդոնիային: Զուգահեռաբար ընթացող խաղում Իսլանդիան նույն՝ 4-0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ:

8-րդ տուրից հետո Գերմանիայի հավաքականը 21 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը, Ռումինիան 13 միավորով երկրորդն է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 12 միավորով երրորդն է: Հայաստանի հավաքականը նահանջել է 4-րդ հորիզոնականը: Վերջին երկու հավաքականներն ունեն հավասար՝ 12 միավոր, սակայն բալկանյան հավաքականը լրացուցիչ ցուցանիշներով (խփած և բաց թողնված գնդակների տարբերություն) առաջ է մեր հավաքականից։