գլխավոր Գլխավոր Հաջիևը լուսանկարը հեռացնելուց հետո սկսել է արդարանալ. Razm. info

Հաջիևը լուսանկարը հեռացնելուց հետո սկսել է արդարանալ. Razm. info

Razm.info պորտալը գրում է.

«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այն բանից հետո, երբ իր իսկ հրապարակած լուսանկարում Razm.info-ն ու բազմաթիվ այլ մարդիկ նկատեցին մի զինծառայողի, որի թևին թուրքական դրոշով շևրոն էր, սկզբից հեռացրեց այդ լուսանկարը։

Իսկ հիմա էլ Հաջիևը թվիթերում մեղադրում է, մերջբերում ենք․ «հայկական քարոզչական մեքենային»՝ հայտարարելով, թե իբր լուսանկարում պատկերվածը քաղպաշտպանության ուժերից է, որը մասնակցել է համատեղ ադրբեջանա-թուրքական վարժանքների։

Հաջիևը ստում է։ Նախ՝ եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ էր նա շտապում հեռացնել լուսանկարը։ Եվ երկրորդ՝ համատեղ վարժանքներին մասնակցածների շևրոններում կան և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի դրոշներ ու կադրերում այդպիսի զինծառայողներ նույնպես կան, բայց այն զինծառայողը, ում լուսանկարը հեռացվեց, շևրոնին ուներ միայն Թուրքիայի դրոշ»։

Հ.Գ. Ալ Ջազիրա հեռուստատեսության լուսանկարը՝ Հովհաննես Նազարեթյանի։