գլխավոր Սպորտ Մեր մրցակիցները. Իսլանդիան առաջին կեսից հետո հաղթում է Լիխտենշտեյնին, Գերմանիան ու Մակեդոնիան...

Մեր մրցակիցները. Իսլանդիան առաջին կեսից հետո հաղթում է Լիխտենշտեյնին, Գերմանիան ու Մակեդոնիան գոլ չեն խփել


ԱԱ-2022-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ Իսլանդիան տանն ընդունել է Լիխտենշտեյնին:

Առաջին կեսերից հետո իսլանդացիները 2-0 հաշվով հաղթում են խմբի հետնապահին: 19-րդ րոպեին հաշիվը բացել է Ստեֆան Տորդարսոնը, իսկ 35-րդ րոպեին Ալբերտ Գուդմունդսոնը խփել է իր թիմի երկրորդ գնդակը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

Իսկ Հյուսիային Մակեդոնիա-Գերմանիա խաղում առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել:

Հիշեցնենք՝ այս թիմերը Հայաստանի հավաքականի հետ ընդգրկված են միևնույն խմբում: Մեր ընտրանին առաջին կեսից հետո նվազագույն հաշվով պարտվում է Ռումինիայի ընտրանուն: