գլխավոր Քաղաքականություն ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել...

ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան․

«ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանն ըստ էության այն միակ երկիրն է, որ համավարակի պայմաններում լայնածավալ ագրեսիա է սկսել՝ անտեսելով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիրեշի՝ դեռևս այս տարվա մարտի 23-ին հնչեցրած կոչը, որով նա աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հորդորել էր զենքերը վայր դնել` պատերազմելով համամարդկային սպառնալիք հանդիսացող COVID-19-ի դեմ:

Ա. Մարտիրոսյանը կոչ է արել միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանում և Արցախում ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում ուսումնական հաստատությունների թիրախավորումը:

Նշենք, որ նիստին մասնակցել են շուրջ 50 պետությունների կրթության ոլորտի բարձրաստիճան պատասխանտուներ, կրթական հիմնախնդիրներով զբաղվող եվրոպական և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ»,- ասված է ԿԳՄՍՆ հայտարարության մեջ: