գլխավոր Քաղաքականություն Արցախի նախագահի խոսնակը հերքել է Հարությունյանի վիրավորվելու մասին ադրբեջանական սուտը

Արցախի նախագահի խոսնակը հերքել է Հարությունյանի վիրավորվելու մասին ադրբեջանական սուտը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում նորից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Այդ մասին Պողոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ. այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները։

Հ.գ.
Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա:

Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,- գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը: