գլխավոր Սպորտ Մուրատողլուն բացատրել է, թե ինչու Զվերևը չի հաղթում Մեծ սաղավարտի մրցաշարերում

Մուրատողլուն բացատրել է, թե ինչու Զվերևը չի հաղթում Մեծ սաղավարտի մրցաշարերում

Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսի մարզիչ Պատրիկ Մուրատողլուն բացատրել է, թե ինչու գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը չի կարողանում հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարերում։

«Իր որակի շնորհիվ նա շատ արագ վեր բարձրացավ վարկանիշային աղյուսակում։ Բայց այս ընթացքում նա չի կարողացել զարգացնել այն բաները, որոնք պետք են Մեծ սաղավարտի մրցաշար հաղթելու համար։ Խաղային նման ոճով նա Grand Slam չի հաղթի։ Զվերևը շատ լավ է տեղաշարժվում։ Նա շատ լավն է, բայց դա բավական չէ։

Զվերևը ինձ հիշեցնում է Էնդի Մարեյին։ Նա նույնպես երկար ժամանակ հիասքանչ թենիսիստ էր, բայց չէր կարողանում հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարերը։ Հետո նա փոխեց որոշ բաներ ու հաղթանակները եկան»,-Մուրատողլուի խոսքերն է մեջբերում Spiegel-ը։