գլխավոր Տեխնո Աշխարհը կզրկվի 1,4 մլն ավտոմոբիլներից

Աշխարհը կզրկվի 1,4 մլն ավտոմոբիլներից

2021 թվականին միկրոչիպերի գլոբալ դեֆիցիտի պատճառով աշխարհը կզրկվի 1,4 միլիոն ավտոմոբիլներից, հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով իտալական Stellantis կոնցեռնի կանխատեսումը: Նա ընդգծում է, որ ավտոմոբիլաշինությունը տուժել է միկրոսխեմաների պակասի պատճառով, նույնիսկ ավելին, քան կորոնավիրուսի պանդեմիայից 2020 թվականին:

Բաղադրիչների պակասի պատճառով շատ ավտոարտադրող ընկերություններ ստիպված են դադարեցնել կամ կրճատել արտադրությունը։ Այսպիսով, Stellantis-ը, որն աշխարհում չորրորդ ավտոարտադրողն է, դադարեցնում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում մի քանի ձեռնարկությունների աշխատանքը:

Նա հավելել է, որ նման իրավիճակը կպահպանվի 2022 թվականի ամբողջ առաջին կեսի ընթացքում, եւ ավելի ու ավելի շատ հզորություններ ստիպված կդադարեցնեն, իսկ ընկերությունը կհետաձգի նոր մոդելների պլանավորված գործարկումը: