գլխավոր Գլխավոր Արցախի ևս 5 հերոս

Արցախի ևս 5 հերոս

Արցախի նախագահի հրամանով ևս 5 զինծառայող պարգևատրվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչումով: Նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են:

Դավիթ Լյովայի Գրիգորյան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ Ֆիզուլիի հատվածում հասցրել է խոցել 15 տանկ եւ 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։

Էդգար Էդվարդի Մարկոսյան. Թալիշի ուղղությամբ խոցել է տասը տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։


Յուրա Հայկարամի Ալավերդյան. խոցել է ինը տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա:

Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։

Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հետմահու է արժանանում Արցախի հերոսի կոչման։ Նա մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, սա իրական հերոսություն է։