գլխավոր Քաղաքականություն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց  է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարար Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները:

«Հոկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Նախարար Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրեց ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները: ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկեց տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։

ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայման միջոցով,  ինչը հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման և լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: