գլխավոր Տեխնո Ռուսաստանցի հաքերները ամենաակտիվն են աշխարհում

Ռուսաստանցի հաքերները ամենաակտիվն են աշխարհում

Հայտնաբերված կիբերհարձակումների կեսից ավելին իրականացվել է Ռուսաստանից։ Այն եզրահանգումը, որ «ռուս հաքերները» ամենաակտիվն են աշխարհում, պարունակվում է Microsoft ընկերության հաշվետվության մեջ, որից հատվածներ է հրապարակել Associated Press գործակալությունը:

Microsoft-ի փորձագետների տվյալներով՝ նման հարձակումների 58 տոկոսի հետեւում կանգնած են եղել ռուսաստանցի հաքերները։ Նշվում է, որ ամենից հաճախ «ռուս հաքերները» հարձակվել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետությունների վրա:

Մասնագետներն ընդգծել են, որ, իրենց տվյալներով, ռուս կիբեռհանցագործները լրջորեն բարձրացրել են հաջող հարձակումների տոկոսը՝ մինչեւ 32 տոկոս 2020 թվականի հուլիսի 1 — ից մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ նույն ժամանակահատվածում նրանց մեղադրում էին հարձակումների միայն 21 տոկոսի մեջ։

Microsoft-ում նշում են, որ Չինաստանը միայն 8 տոկոս ցուցանիշով երրորդ տեղն Է զբաղեցրել ցուցակում, թեեւ հաջողությամբ ավարտվել է հարձակումների 44 տոկոսը: Երկրորդ տեղում են Հյուսիսային Կորեայից պետության կողմից հովանավորվող հաքերները (հարձակումների 23 տոկոսը)։