գլխավոր Իրադարձային Լոս Անջելեսի հայերը փակել են փողոցները՝ ի նշան բողոքի․ ԶԼՄ-ներից պահանջում են...

Լոս Անջելեսի հայերը փակել են փողոցները՝ ի նշան բողոքի․ ԶԼՄ-ներից պահանջում են լուսաբանել արցախյան պատերազմը 🎥

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքը  ժամեր շարունակ ցույցեր է անում։  Նրանք փակել են երթևեկության համար  կարևորություն ունեցող  փողոցներից մեկը։ Այդ կերպ հայերն իրենց բողոքն են արտահայտում ԱՄՆ Կառավարությանը, որպեսզի անտարբեր չմնան Արցախում տեղի ունեցող պատերազմին։

Հայերը նախ հավաքվել էին CNN հեռուստաընկերության շենքի դիմաց, և սպասում էին, որպեսզի այդ լրատվամիջոցը և մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց՝ FOX NEWS-ը լուսաբանի իրենց բողոքի ակցիան։

Հայերի բողոքն ապարդյուն չանցավ, ժամեր անց  ուղիղ հեռարձակմամբ հանդես եկավ։ Այս պահին բողոքի ակցիաները շարունակվում են։

Ըստ լրատվամիջոցի՝ հայերը փակել են Հոլիվուդի 101-րդ մայրուղին։

Նշենք, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ փակվել է Freeway-ը։