գլխավոր Մեդ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 571-ով

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 571-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 571-ով՝ հասնելով 52 հազար 496-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 89-ով և հասել 44 հազար 672-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 258 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 306 հազար 965-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 977-ի, ևս 302 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 545 մարդ: