գլխավոր Սպորտ Աստված պահպանի հայ զինվորին. Այսպես է Վահան Բիչախչյանը նշել իր խփած գնդակը...

Աստված պահպանի հայ զինվորին. Այսպես է Վահան Բիչախչյանը նշել իր խփած գնդակը 📸

Հայաստանի հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության 9-րդ տուրի «Դունայսկա Ստրեդա» ակումբի դեմ խաղում (4-1):

Բիչախչյանն իր խփած գնդակը նվիրել է հայ զինվորին, ով արիաբար պաշտպանում է հայոց սուրբ հողը:

«Հատուկ գոլ իմ հայրենիքի համար։ Ես հպարտ եմ, որ հայ եմ:

Ես միշտ քեզ հետ եմ Հայաստան Աշխարհ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բիչախչյանը: