
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում շնորհակալություն է հայտնել նրան «ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների կապակցությամբ» ցուցաբերած աջակցության համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ձեր շատ անկեղծ և կոշտ հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ իր արդար գործում»,-ասել է Ալիևը: